Ռուսաստանը ռազմական ինքնաթիռ է ուղարկել Չինաստան՝ տարհանելու ՌԴ քաղաքացիներին
ՌԴ Օդատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռ է ուղարկվել Չինաստան, որտեղ Ուհան քաղաքից պետք է ՌԴ քաղաքացիների տեղափոխի Ռուսաստան։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Չինաստանը լքող ՌԴ քաղաքացիներին ուղեկցելու են ռազմական բժիշկներ ու վիրուսաբաններ։ Ինքնաթիը հագեցած է նաև ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, անհատական պաշտպանիչ սարքերով ու առաջին անհրաժեշտության բժշկական դեղամիջոցներով։
Բացի այդ, Ուհանից դուրս կբերվեն ԱՊՀ երկրների մի քանի քաղաքացիներ, պարզաբանել է Չինաստանում ՌԴ դեսպանը։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում 2019-nCoV հարուցիչով վարակվածների թիվը գերազանցել է 20.600-ը, մահացել է 427 մարդ՛։