211652_close_icon
views-count759 դիտում article-date 18:39 14-04-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 13-ից 14-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 6, յուրացման 1 և մաքսանենգության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր