211652_close_icon
views-count1804 դիտում article-date 17:23 14-04-2015

Կործանարար հյուրասիրություն՝ «Միդակս», «Լիրիկա», «Սուբոտեքս»

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մարգարյան փողոցից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աբրահամ Գ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Միդակս» դեղամիջոցի 5 տուփ, «Լիրիկա» դեղամիջոցի 1 դեղահաբ, 3 ներարկիչ և «Սուբոտեքս»-ի դեղահաբ: Աբրահամ Գ.-ն խոստովանել է, որ թմրամիջոցն իրեն հյուրասիրել է իր ծանոթ Ավոն, որն ինքը պետք է պատրաստեր և ներարկելու միջոցով օգտագործեր: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ավոն 1980 թ. ծնված Ավետիս Մ.-ն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր