211652_close_icon
views-count920 դիտում article-date 20:28 13-04-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 10-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը: Բացահայտվել է սպանության փորձի և ապօրինի ծառահատման` 1-ական, գողության` 13, խարդախության` 23, յուրացման` 3, կողոպուտի և շորթման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության 3, խարդախության 2 և շորթման 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր