Հայոց ցեղասպանության հարցերով միջազգային գիտաժողով Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» թեմայով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
«Համազգային միասնությունն ու համախմբվածությունը և հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները և կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան», - նշել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: