211652_close_icon
views-count3440 դիտում article-date 17:00 12-04-2015

Ապրիլի 13-ին ՀՀ-ում հոսանքազրկումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութունը ընկերությունը տեղեկացնում է, ապրիլի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ 10:30 -13:30 Քաջազնունի փ. 5, 7, 8 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00 -17:00 Խորենացի փ. 229-239, Որմնադիրների փ. 51-81 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 14:00 -16:30 Խորենացի փ. 26 շենքը և հարակից հանրային բաժանորդները, «Հյուսիս» մասնաճյուղ 11:00 -16:00 Շավրոյան, Դրոյի, Ռայնիսի, Լեփսուսի, Մ.Ավետիսյան, Նորաշխարհային փողոցները, Զեյթունի 5 փողոցը, Լեփսուսի 2 փողոցը, Արարատի մարզի 10:30 -16:00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի:

Նմանատիպ նյութեր