Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների դեմ ուղղված հատուկ կոմիտե է ստեղծվել
Թուրքիայի կառավարությունում Թուրքիայի Եվրաաինտեգրման հարցերով նախարարության և ԱԳՆ-ի, ինչպես նաև կառավարության անդամների նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ կոմիտե: Կոմիտեի առջև նպատակ է դրված պայքարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի դեմ անցկացվելիք միջոցառումների դեմ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոմիտեն գրություններ է ուղարկել Թուրքիայի բոլոր նախարարություններին, որոնցում պահանջում է ցեղասպանության վերաբերյալ բոլոր պնդումների դեմ գործողությունների ծրագիր մշակել և ներկայացնել կոմիտեին: