Քիմ Քարդաշյանը Գյումրիում է. տեսանյութ
Tsayg.am-ից տեղեկանում ենք, որ Քիմ Քարդաշյանը Գյումրիում է: Նա հանրապետության երկրորդ քաղաք է ժամանել քրոջ, ամուսնու` Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ: Հյուրերն ուղեւորվել են հոթել, այնուհետեւ Գյումրու սուրբ Յոթ Վերք եկեղեցի: Հենց այստեղ միջադեպ է տեղի ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի եւ եկեղեցի այցելած հյուրերին ուղեկցող անվտանգության աշխատակիցների միջեւ:
Վերջիններս փորձել են փակել եկեղեցու բոլոր դռները՝ թույլ չտալով ներս մտնել լրագրողներին, հավատացյալներին եւ Քիմ Քարդաշյանին տեսնելու ցանկություն ունեցող քաղաքացիներին: Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարգադրել է արագ բացել եկեղեցու դռները։ Անվտանգության աշխատակիցներն արագ Քարդաշյաններին դուրս են բերել եկեղեցուց: Հստակ ծրագիրը հայտնի չէ, թե հետո ուր է գնալու Քիմ Քարդաշյանը: Նախնական տեղեկությունների համաձայն, ուղեւորվելու է Հայուհու հրապարակ՝ երկրպագուհիների հետ հանդիպելու նպատակով: Այնուհետ գնալու է գյումրեցի Քարդաշյաններին հյուր, ովքեր ամենայն հավանականությամբ մեգաաստղի արյունակից ազգականներն են: