211652_close_icon
views-count26698 դիտում article-date 10:18 11-04-2015

Ավտովթար Կոտայքի մարզում. քաղաքացիներն ու ոստիկանները վթարի ենթարկված Mercedes-ի տակից դուրս են բերել վիրավոր վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Ումրշադյանն իր վարած Mercedes մակնիշի 35 ՍP 241 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին քաղաքացիներն ու ՃՈ աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի հետևի ձախ անվադողի տակից, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բուժանձնակազմը տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում աշխատանքները ղեկավարել է քննիչ Սոս Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր