211652_close_icon
views-count1195 դիտում article-date 20:50 10-04-2015

Արագածոտնի մարզում գյուղատնտեսության աջակցման ծրագիր կիրականացվի

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ENPARD ծրագրի ղեկավար Օման Սեվելվիին եւ իր գործընկերներին: Նպատակը մարզում ծրագրի կողմից իրականացվող նախագծերին ծանոթացնելն էր եւ համատեղ գործակցություն ծավալելը: Օման Սեվելվին մանրամասնորեն ներկայացրեց իրենց ծրագրի գործողությունների շրջանակը, շահառուների ընդգրվածության չափորոշիչները, աշխատանքի ժամանակացույցը եւ այլ մանրամասներ: Նշվեց, որ ծրագիրն աշխատելու է երեք տարի ժամկետով, որի մեջ աշխատանքային խմբերն ընդգրկվելու են բաց մրցույթի ընթացակարգով: Այն գյուղատնտեսության ոլորտում զբաղվող տնտեսվարողներին ընձեռելու է առաջնային արտադրատեսակների գործադրման, մթերման գործընթացի կազմակերպման, նոր շուկաների, այդ թվում` արտերկրում, ընդլայնման հնարավորության ստեղծում: Կկազմակեպվեն նաեւ մասնագիտական դասընթացներ, խորհրդատվական ուսուցումներ: Այդ ամենին, անշուշտ, նպաստելու է ծրագրի կողմից տրամադրվող դրամական, նյութատեխնիկական աջակցությունը: Մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց նման ծրագրի իրականացումը եւ նշեց, որ մարզում բազմաթիվ են գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ձեռներեցները:

Նմանատիպ նյութեր