58592 դիտում
16:16 10-04-2015
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրանուշ Հակոբյանին և նրա եղբորը ձորից դուրս է բերել գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 17 ՕՕ 940 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվել ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Հրանուշ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները՝ Ֆանտանի գյուղապետ Նորայր Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորուհին քույր ու եղբայր են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12611 դիտում
19:13 02-01-2020
Ինչու՞ Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Հրանուշ Հակոբյանին՝ ոչ․ Գագիկ Համբարյան
14968 դիտում
23:27 29-01-2016
Տավուշի մարզի Սարիգյուղի գյուղապետը ձեռնոց է նետում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ