211652_close_icon
views-count1271 դիտում article-date 15:11 10-04-2015

Ծեծի են ենթարկել և հափշտակել կանխիկ գումար ու ոսկյա մատանի

Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 1958 թ. ծնված Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո և Մկրտիչ Գառնի-Երևան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկոն 1974 թ. ծնված Հայկ Հ.-ն է, իսկ Մկրտիչը` 1964 թ. ծնված Մկրտիչ Ղ.-ն է: Վերջիններս բերման են ենթարկվել Գառնիի բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գումարը և ոսկյա մատանին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր