Լոզանյան պայմանավորվածությունները իրավաբանական ուժ չեն կարող ունենալ. Խամենեի
Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագիրը չի կարող երաշխավորել, որ վերջնական փաստաթուղթ կստորագրվի, մեջբերում է France Presse գործակալությունը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքը:
Նա պահանջել է, որպեսզի վերացվեն բոլոր պատժամիջոցները՝ նշելով, որ փորձնական համաձայնագիրը չի կարող իրավաբանական պարտավորություններ ներգրավել և հայտարարել է, որ նախորդ փորձերից ելնելով՝ ինքն անձամբ երբեք էլ լավատես չի եղել հատկապես ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում: