211652_close_icon
views-count2587 դիտում article-date 10:29 10-04-2021

Ռուսական ինքնաթիռն ընդհանրապես որևէ առնչություն չի ունեցել հայ ռազմագերիներին վերադարձնելու հետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին հերթական սկանդալը ծագեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի շրջանառության մեջ դրած չճշտված լուրի պատճառով, թե նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան:

Հաշվի առնելով հարցի զգայունությունը, բնականաբար, այն երկրում մեծ իրարանցում առաջացրեց, կուտակումներ՝ օդանավակայանում: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների, ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Տարատեսակ, այդ թվում՝ տելեգրամյան աղբյուրներում, այցի երթուղու և նպատակի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ տարածվեցին՝ ինքնաթիռը Բաքու չի հասել՝ ճանապարհի կեսից շրջվել-վերադարձել է, ինքնաթիռը թուրք-ադրբեջանական պատվիրակություն է բերել Երևան, չի հաջողվել պայմանավորվել Ադրբեջանի հետ ռազմագերիների վերադարձի շուրջ…

Մինչ անհետ կորած որոշ զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի մոտ, որոշներն էլ՝ չեն հասկանում` ինչ է տեղի ունեցել, ինչ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, կամ եղե՞լ են, թե՞ ոչ, ՀՀ իշխանությունները շարունակում են անպատասխանատու հայտարարություններով հանդես գալ՝ տպավորություն ստեղծելով, թե ռուսական կողմին չի հաջողվել ռազմագերիներին բերել Երևան:

Իսկ գեներալ Մուրադովը ՀՀ իշխանություններին է մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ:

«Հրապարակի» թղթակցի հետ զրույցում Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովը նշել է, որ ՀՀ պաշտոնյաների արածը կեղծ պրովոկացիա է:

«Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը՝ շարունակելով պարզաբանել, որ երեկ գերիների վերադարձ ծրագրված չէր:

Նրա խոսքով, եղել է սովորական, պարզ աշխատանքային այց:

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախօրեի ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել:

Ավելին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուսական ինքնաթիռը Երևան է ժամանել Դոնի Ռոստովից և որևէ առնչություն չի ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Երևան վերադարձնելու հետ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր