211652_close_icon
views-count1005 դիտում article-date 20:24 08-04-2015

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված գերակա խնդիրները: Գ. Կոստանյանը վստահեցրել է, որ համակարգի առջև դրված առաջնային խնդիրները շարունակում են մնալ կոռուպցիայի և կաշառակերության դեմ արդյունավետ պայքարը, անպատժելիության մթնոլորտի բացառումը, օրենքի և արդարության գերակայությունը: ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականության իրականացման գործում դատախազության դերին՝ իրավունքներին և պարտականություններին: Գևորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության աշխատանքի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ նախագահին և Ազգային Ժողովին ներկայացրած տարեկան հաղորդման վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ՝ առաջին անգամ, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները: Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արդունքներով գործակցությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ:

Նմանատիպ նյութեր