211652_close_icon
views-count1033 դիտում article-date 19:48 08-04-2015

Դեսպան Ղազարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետի հետ

Ապրիլի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետին` Վարշավայում հայկական դպրոցի աշխատանքների կազմակերպման հարցում քաղաքային իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական և կանոնավոր աջակցության համար, ինչպես նաև Վարշավայի քաղաքային իշխանությունների կողմից մի քանի տարի առաջ «Սադիբա» թաղամասում հայկական խաչքար տեղադրելու արտոնության և այդ պուրակը «Հայկական» անվանակոչելու համար: Գոհունակություն հայտնելով երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Վարշավայի միջև գոյություն ունեցող, երկու ժողովուրդների բարեկամության ոգուն ամբողջությամբ համահունչ համագործակցության կապակցությամբ` զրուցակիցները մտքեր փոխանակեցին այդ հարաբերությունների առավել խորացման շուրջ: Դեսպան Ղազարյանը Վարշավայի քաղաքապետին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը` 2015թ. Երևան այցելելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով, ինչը սիրով ընդունվեց Վարշավայի քաղաքապետի կողմից:

Նմանատիպ նյութեր