Համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ
Ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մարիաննա Շիրինյանի մասնակցությամբ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է: Համերգի ծրագիրը կատարվելու է նաեւ սկանդինավյան հյուրախաղերի ժամանակ:
Կկատարվեն հատվածներ` Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Գրիգի Դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան: