Գերմանիայի տարածք ապօրինի մուտքերի քանակը հասել է ռեկորդային մակարդակի
Գերմանիայի տարածք ապօրինի մուտքերի քանակը նորից աճել է և հասել ռեկորդային մակարդակի: Անցած 2014 թվականի ընթացքում միայն Գերմանիայի դաշնային ոստիկանությունը գրանցել է ավելի քան 57 հազար ապօրինի մուտքի դեպք:
Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն` հղում կատարելով Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավար Դիտեր Ռոմանի խոսքերին. «Մեր երկրի տարածք ապօրինի մուտքերի մեծ մասը գրանցվում է Ավստրիայից և Ֆրանսիայից: Իսկ անօրինական միգրանտների հոսքի մեծ մասն արձանագրվում է Սիրիայից, Էրիթրեայից, Աֆղանստանից, Կոսովոյից, Սերբիայից և Սոմալիից: Միայն անցյալ տարվա ընթացքում մենք ձերբակալել ենք ավելի քան 2100 մարդու, ովքեր զբաղված են երկիր մարդկանց ապօրինի մտցնելով: Սակայն այս ցուցանիշն ամենաբարձրն է Գերմանիայի վերամիավորումից ի վեր», - հայտարարել է գերատեսչության ղեկավարը:
Վերջինս ընդգծել է, որ միայն 2013 թվականի համեմատ աճը կազմում է 75%: