Բելառուսի մարտերին մասնակցած սյունեցիները պարգեւատրվել են մեդալով. լուսանկարներ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած Բելոռուսի Հանրապետության դեսպան Ս. Սուխորենկոյին: Դեսպանի այցի նպատակն էր «70-лет освобождения Республики Беларусь от немецко-фашистких захватчиков» հոբելյանական մեդալներով պարգևատրել Սյունիքի մարզի հայրենական պատերազմի այն մասնակիցներին, ովքեր մասնակցել են Բելառուսի ազատագրման մարտերին: ՀՀ Սյունիքի մարզպետարանում կազմակերպվել էր տոնական ընդունելություն:
Պարգևատրվող 17 վետերաններից ներկա էին 4-ը, մնացած վետերանների հուշամեդալները ստացան նրանց ընտանիքի անդամները: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար` կարևորելով բարեկամությունն ու հետագա սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում: