Անցկացվելու է բասկետբոլի՝ անվասայլակներով ցուցադրական խաղ
Ապրիլի 6-ը սպորտի միջազգային օրն էր և այդ կապակցությամբ վաղը՝ ապրիլի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվելու է բասկետբոլի անվասայլակներով ցուցադրական խաղ:
Այն կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Հաշմանդամների Փյունիկ միություն» հասարակական կազմակերպությունը: