211652_close_icon
views-count633 դիտում article-date 18:54 07-04-2015

ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատարը ՀՀ ոստիկանությունում

Ապրիլի 7-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատար Քեյթ Պոչափսկիին: Հանդիպմանը ներկա էին գրասենյակի իրավաբանական բաժնի փոխպաշտոնյա Սուսաննա Գրիգորյանը, ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու ապաքաղաքացիության կրճատմանն ուղղված միջոցառումները: Վարդան Եղիազարյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց մարտի 4-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն անմիջականորեն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատմանը: Հյուրերի կողմից դրական գնահատվեց այս օրենսդրական նախաձեռնությունը, որը նաև երկու կառույցների համատեղ աշխատանքի արդյունք էր: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշեցին հետագա համատեղ ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր