211652_close_icon

Պարգևատրվել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին բուժաշխատողները

views-count1173 դիտում article-date 17:20 07-04-2015
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բուժաշխատողներն արժանացան ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի: Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից ավելի քան երեք տասնակ բուժաշխատողների պատվոգրեր հանձնվեցին: Շնորհավորելով առողջապահական համակարգում աշխատող կանանց` Արմեն Մուրադյանը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման որակի բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքները: Առողջապահության նախարարը բարձր է գնահատել համակարգում աշխատող կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա գործունեությունը, ընդգծել, որ նրանց ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ:

Նմանատիպ նյութեր