Հարության Ավետիսը՝ հոսպիտալում բուժվող զինվորներին. լուսանկարներ
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը եկեղեցու երիտասարդաց միության և Է. Թելմանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի տղաների հետ այցելեց Զինվորական հոսպիտալ՝ շնորհավորելու զինվորների և բուժանձնակազմի Սուրբ Հարության տոնը: Տեր հորն ուղեկցում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Սարգիս սարկավագ Ծատուրյանը:
Հիվանդանոցի բակում հյուրերը նրանց փոխանցեցին Հարության Ավետիսը, Նավասարդ սրբազանի ողջույնի ու երախտագիտության խոսքերը: Քահանայի հետ երիտասարդներն ու պատանիներն այցելեցին նաև այն զինվորներին, ովքեր չէին կարողացել բակ իջնել:
Բոլոր զինվորների առողջության համար Տեր հայրը բժշկության Ավետարան կարդաց ու մաղթեց շուտափույթ ապաքինում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: