1728 դիտում
12:56 07-04-2015
Հիմնադիր խորհրդարանի 2 անդամներ ձերբակալվեցին. ո՞րն է պատճառը
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։ Այս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից:
Նրանց պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.
«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը։
Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցի»չ:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից: Նրանց հաղորդմամբ՝ առավոտյան խուզարկվել են նաեւ Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետեւ նա բերման է ենթարկվել։ Այս պահին խուզարկվում է նաեւ Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը:
Նմանատիպ նյութեր
2983 դիտում
11:27 07-04-2015
Բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարանի» շարժման ևս 3 անդամներ
1437 դիտում
13:16 13-05-2014
Բնակարանից ջեռուցման կաթսա գողացողները ձերբակալվեցին
1854 դիտում
16:59 22-12-2014
Գրպանահատները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին. տեսանյութ
Այս բաժնից
838 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»