15313 դիտում
09:00 07-04-2015
Դիվերսիայի թարմ հետքերով. ի՞նչ էր տեղի ունեցել մարտի 19-ին. տեսանյութ
[u]Կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանը նկարահանել է մի շարք կարճամետրաժ սոցիալական հոլովակներ, այդ թվում` Հայաստանի զինված ուժերը գովազդող «Թռիչք», «Ամենաթանկը» «Հզոր բանակ», «Լավագույն տղերքը ծառայում են» հոլովակները, ինչպես նաեւ «Բոյկոտ», «Բոյկոտ-2» հոլովակները: 2012թ. նկարահանել է «Կինը» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Լավագույն հայրենասիրական ֆիլմ»: 2013թ. նկարահանել է «Անպետքը» գեղարվեստական կինոնկարը, որն արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Տարվա բացահայտում» մրցանակին:
Ռեժիսորն ակտիվ հասարակական կյանքով է ապրում եւ պարբերաբար հանդես է գալիս նախաձեռնություններով: Հերթականի արդյունքում ապրիլի 4-ին նա ներկայացրել էր մարտի 19-ի դիվերսիայի մասին [url=https://www.youtube.com/watch?v=UBJyR1DAtdU]տեսանյութ[/url]: Զաքարյանը հրապարակել է նաեւ 2-րդ տեսանյութը, որի մասին զրուցեցինք նրա հետ: [/u]
[b]-Պարոն Զաքարյան, ե՞րբ այցելեցիք Արցախի համապատասխան զորամաս եւ ի՞նչ արձանագրեց ձեր տեսախցիկը: [/b]
-Մարտի 19-ի դիվերսիայից օրեր անց մեր նկարահանող խումբն այցելեց դեպքի վայր եւ ֆիքսեց դիվերսիայի թարմ հետքերը: Կադրերում երեւում են ադրբեջանցու արյան հետքերը: Երբ գիշերով գնացինք դիրքեր, ադրբեջանցիները դեռեւս շարունակում էին ականանետներից կրակել: Կատաղած էին, որովհետեւ մեր տղերքը վերացրել էին իրենց դիվերսիոն խումբը: Առավոտյան եղանք այն վայրում, որտեղ տեղի էր ունեցել դիվերսիոն հարձակումը: Տեղում նկարահանեցինք այն վայրը, որտեղ թաքնվել են ադրբեջանցիները եւ որտեղից հարձակվել են մեր տղաների վրա:
[b]-Զրույցների ընթացքում հիշատակվում է մի բժշկի մասին: Ինչո՞վ է նա աչքի ընկել:[/b]
-Այդ բժշկի հետ մենք խոսել ենք: Նա ընդամենը 20 տարեկան է եւ տեղում կարելի է ասել Աստծո «ձեռքով» կատարել է անհնարինը: Նա ոտքը կորցրած զինվորին կարողացել է փրկել: Սկզբում կարծել են, թե այդ զինվորն էլ է մահացել եւ զոհերի թիվը 4 է, բայց, բարեբախտաբար, այդ զինծառայողն արդեն ինքնուրույն շնչում է եւ արհեստական շնչառության սարքի կարիք չունի: Նրան համարյա թե կորցրել էին, բայց փառք աստծո, որ նաեւ այդ 20 տարեկան բժշկի շնորհիվ փրկել են նրա կյանքը: Նա շատ արյուն էր կորցրել:
[b]-Ինչո՞ւ կինոռեժիսորը հայտնվեց դիրքերում եւ տեսախցիկը ծառայեցրեց սահմանային դեպքերի լուսաբանմանը: [/b]
-Դիրքերում հանդես եմ գալիս ոչ որպես ռեժիսոր, այլ որպես «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության անդամ: Մենք, աշխարհասփյուռ հայության միջոցով հավաքում ենք տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ հեռադիտակներ, օպտիկական նշանոցներ, համապատասխան հագուստ սահմանապահների համար եւ այլն: Արդեն 8 ամիս է՝ նախաձեռնությունը շարունակում է աշխատանքը, եւ արդեն 20 հազար դոլարի ապրանք ենք տարել մեր սահմանապահներին:
[b]-Առաջիկայում ի՞նչ նոր տեսանյութեր եք նախատեսում ներկայացնել: [/b]
-Կհրապարակեմ զորամասի նկարահանումների 3-րդ մասը, որը նախորդի շարունակությունն է՝ արդեն «բլինդաժում»: Այդտեղ զրուցել եմ պայմանագրային եւ ժամկետային զինծառայողների հետ՝ կրկին նույն թեմայով: Մոտ 15 րոպեանոց տեսանյութը շուտով պատրաստ կլինի:
[u]Հ.Գ. Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
[/u]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8607 դիտում
11:24 09-01-2018
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 12.620.000 դրամի գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
57264 դիտում
18:33 13-01-2018
28 ամյա տղամարդ է սպանվել. Արտաշատի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»