211652_close_icon
views-count1363 դիտում article-date 11:57 06-04-2015

Հյուսիսային Կորեան փակել է Ճապոնական ծովի իր հատվածը

Հյուսիսային Կորեան ապրիլի 1-ից արգելել է Ճապոնական ծովի իրեն պատկանող հատվածում նավարկությունները և դրա վրայով օդանավերի թռիչքները: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ նշված հատվածում հյուսիսկորեացիները բալիստիկ հրթիռներ են փորձարկելու: Միևնույն ժամանակ հարավկորեական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրթիռների փորձարկումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին Հյուսսիային Կորեայի նախկին նախագահ Կիմ իր Սենի ծննդյան օրվա կապակցությամբ: Ապրիլի 9-11-ը այդ երկրում է լինելու նաև Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

Նմանատիպ նյութեր