Հյուսիսային Կորեան 7 հրթիռ է փորձարկել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան «ցամաք-օդ» դասի 7 հրթիռ է փորձարել, որոնք արձակվել են ճապոնական ծովի ուղղությամբ:
Yonhap գործակալությունը նշում է, որ դա կարող էր լինել հարավկորեական-ամերիկյան Key Resolve и Foal Eagle համատեղ զորավարժություններին Պհենյանի պատասխանը:
«Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերը երեկոյան ժամը 18:00-19:00-ի սահմաններում զենիթային հրթիռների զանգվածային արձակում են իրականացրել Խամգեոն-Պուկտո նահանգից Ճապոնական ծովի ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ:
Գործակալությունը չի բացառում, որ փարձարկումներին ներկա կարող էր լինել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը: