211652_close_icon
views-count5682 դիտում article-date 09:00 06-04-2015

Երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են Գավառ և Մարտունի քաղաքներում

Սույն թվականի ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Երանոս գյուղում` 3-4 բալ, իսկ Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր