211652_close_icon
views-count1966 դիտում article-date 23:22 04-04-2015

2016 թվականին «Nissan»-ը վաճառքի կհանի իր առաջին ինքնակառավարվող մեքենան

Ճապոնական «Nissan Motor Co.» մեքենաշինական ընկերությունը մտադիր է 2016թ. վաճառքի հանել իր առաջին ինքնակառավարվող մեքենան: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնել է «Renault-Nissan»-ի ղեկավար Կառլոս Գոնը: Նրա խոսքով՝ ինքնակառավարվող համակարգի ներդրումը «Nissan»-ի նոր մեքենաներում կիրականացվի փուլ առ փուլ: Այսպես, 2016թ. վաճառքի հանվելիք մոդելը կօգնի վարորդին միայն խոշոր և ուղիղ մայրուղիներում: Մինչդեռ քաղաքային օղակաձև ճանապարհներով ինքնուրույն տեղաշարժվող ու մեծ թվով արգելքների արձագանքող մեքենաները վաճառքում կհայտնվեն միայն 2020 թվականին:

Նմանատիպ նյութեր