Զատկական միջոցառումները` ապրիլի 5-ին
Ապրիլի 5-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում կիրականացվեն միջոցառումներ:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի՝ ժամը 13.00-ին, ելույթ կունենա «Վարք հայոց» ազգագրական երգի պարի խումբը:
Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը եկեղեցու երիտասարդաց միության և Թելմանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի տղաների հետ ժամը 15.00-ին կայցելի Զինվորական հոսպիտալ՝ շնորհավորելու զինվորների և բուժանձնակազմի Սուրբ Հարության տոնը: Հյուրերը ներկաներին կբաժանեն զատկական օրհնած հավկիթներ: Զինվորների առողջության համար Տեր հայրը կընթերցի բժշկության Ավետարան:
Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու բակում ժամը 14.00-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնախմբություն համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ:
Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի տեղի կունենա համերգ` համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ:
Մարաշի ս. Աստվածածին եկեղեցու բակում Նորք-Մարաշ վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա համերգ՝ համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ:
Ավանի ս. Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ եկեղեցու այցելուների համար զատկական հյուրասիրություն կիրականացվի, բակում համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ տեղի կունանա համերգ:
Նորագավիթի ս. Գևորգ եկեղեցու բակում Շենգավիթ վարչական շրջանի աջակցությամբ զատկական հյուրասիրություն կիրականացվի: Բակում համայնքի մշակույթի տան երգի-պարի խմբերի մասնակցությամբ համերգ տեղի կունենա: Հանդես կգան նաև եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները:
Վեդու ս. Աստվածածին եկեղեցում միջոցառում կիրականացվի Վեդու մշակույթի տան երգի պարի խմբերի մասնակցությամբ, օրհնած հավկիթներ կբաժանվի հավատացյալներին:
Դվինի ս. Հարություն եկեղեցում նախատեսվում է մատաղի հյուրասիրություն: