«Ուխտագնացություն Ավետյաց Երկիր» խորագրով ցուցահանդես` Եղեգնաձորում. լուսանկարներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի պատկերասրահ և մասնակցեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Վանիկ Զոհրաբյանի նկարների «Ուխտագնացություն Ավետյաց Երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, քանի որ կտավների մեծ մասը Վանիկ Զոհրաբյանը նկարել է Արևմտյան Հայաստան այցից հետո, որոնցում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային կիսավեր կոթողները և բնության պատկերներ:
Ցուցահանդեսին մասնակցում էին Վանիկի ընկերները, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, մանկավարժներ, ուսանողներ, մարզի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կգործի ևս 2 շաբաթ: