211652_close_icon
views-count49532 դիտում article-date 13:10 03-04-2015

Փորձված աղվեսը 2 ոտքով է ընկնում թակարդը. ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին «յաշիկի» համարները «զանավեսկապատ» արած «յաշիկավարին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, Ճանապարհայկին ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes-Benz 300 GE մակնիշի 99 AC 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը ավտոմեքենայի առջևի և հետևի համարանիշներին հարմարացրել էր արհեստական ծածկոց (ավտոմեքենայի միջից հեռակառավարման սարքով կարողանում է փակել համարանիշները): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Հարությունյանի անվամբ: Վերջինս նշված արարքի համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 100,000 դրամի չափով: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր