211652_close_icon
views-count1093 դիտում article-date 10:37 03-04-2015

Գործարարներն արտահանելիս խնդրի առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրել է. «Դրամի արժեզրկում պետք չէ, մի մոռացեք, որ մեծ մասամբ ապրանքները ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք, դուք պատկերացրեք՝ սկսած շաքարից, ցորենից, ամեն ինչ ահավոր թանկանալու է, կատաստրոֆա է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ չի կիսում այն գործարարների տեսակետը, որ դոլարը պետք է լինի 700-800 դրամ, որպեսզի արտահանումը խթանվի, ապրանքներն արտահանելիս մրցունակ լինեն, և Հայաստանի տնտեսությունն էլ որոշակի առումով կայունանա: Րաֆֆի Մխչյանը բացատրեց, որ գործարարներն արտահանելիս խնդրի առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, քանի որ մինչև ռուբլու տապալումն ունեին ռուբլով պայմանավորվածություններ, բայց ԵՏՄ մտնելուց հետո «հետռուբլային» առևտուր տեղի չի ունենում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր