823 դիտում
18:50 02-04-2015
Քաջարանի բժշկական կենտրոնում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն
ՀՀ Սյունիքի մարզպետ ՀՀ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով Քաջարանի բժշկական կենտրոնում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն` ներհիվադանոցային վարակների կանխարգելման, արդի չափանիշների պահպանման և պահանջների կատարման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: ]
Նա նշեց, որ մարզի բոլոր բժշկական կենտրոններում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում վեր են հանվել մի շարք թերություններ և բացթողումներ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից հանձնարարվել է իրականացնել կոնկրետ միջոցառումներ թերությունների արագ վերացման և կանխարգելման ուղղությամբ:
Այս ընդլայնված խորհրդակցությունը սկիզբն է մի համակարգված գործընթացի, որի արդյունքում մարզի բոլոր բժշկական կենտրոններում կշարունակվի իրականացվել անվտանգ ու ապահով բժշկական ծառայությունների մատուցում:
Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը, անդրադառնալով քննարկվող հարցերին, նշեց, որ ներհիվանդանոցային վարակի պարագայում ՀՀ Սյունիքի մարզպետի օպերատիվ արձագանքը հնարավոր դարձրեց խնդրի արագ ու ամբողջական լուծումը: Հիվանդանոցը համալրվեց նոր կադրերով, հանձինս նորանշանակ գլխավոր բժիշկ Հ. Դավթյանի շարունակում է գործել` ձգտելով պահպանել բուժանձնակազմի սպասարկման և ծառայությունների մատուցման բարձր մակարդակը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
961 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր