211652_close_icon

Վրաստանը և Ռուսաստանը պետք է շարունակեն երկխոսությունը. ԵՄ

views-count1796 դիտում article-date 13:57 02-04-2015
Եվրամիությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանին և Վրաստանին երկկողմ հարաբերությունների վերականգնման համար շարունակել փոխգործակցությունը: Այդ մասին Բրյուսելում Վրաստան-Եվրամիություն ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացած հանդիպումից հետո ասել է Վրաստանի նախագահի՝ Ռդ-ի հետ հարաբերությունների վերականգնման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Մեր ովրոպացի գործընկերները մեծ ուշադրությամբ հետևում են այդ հանդիպումներին և միաձայն խորհուրդ են տալիս շարունակել երկխոսությունը, որքան էլ քաղաքական ֆոնը բարդ լինի»,-մեջբերում է Աբաշիձեի խոսքը News Georgia-ն:

Նմանատիպ նյութեր