211652_close_icon
views-count780 դիտում article-date 12:16 31-03-2015

ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Մարտի 30-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կալանդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդի խնդիրները, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների հետագա համագործակցության կատարելագործման վերաբերյալ մի շարք հարցեր: Միեւնույն ժամանակ քննարկվեցին օպերատիվ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների մշակման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, թմրամիջոցների տեղաշարժի, երթուղիների, այն իրականացնող անձանց մասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ Սիբիրյան իրավաբանական ինստիտուտում ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման կազմակերպման հետ կապված հարցեր: Վլադիմիր Կալանդան հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, կամրապնդվի եւ կխորանա: Հանդիպման ընթացքում երկու գերատեսչությունների միջեւ ստորագրվեց «2015-2018 թթ. համար թմրավտանգի հակազդման ոլորտում համագործակցության մասին ՀՀ ոստիկանության եւ ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության համատեղ գործողությունների պլանը»: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր