Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն
Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Սևանի, ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: