1581 դիտում
09:59 29-03-2015
Պարգեւատրման արարողություն` Արցախի նախագահի նստավայրում
Արցախի հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
2015 թվականի մարտ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ մղելու եւ նրան արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, այդ թվում` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 19 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով՝ 26 հոգի: 22 զինծառայողի հանձնվել են արժեքավոր նվերներ:
Հայրենիքի պաշտպաններին ուղղված իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր զինվորները ցուցաբերել են մեծ հայրենասիրություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայրենիքի սահմանները անսասան են, եւ մեր երկրի անկախության ու անվտանգության դեմ ուղղված հակառակորդի ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
16:09 21-09-2020
ՀՀ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է. news.am. ՈՒՂԻՂ
643 դիտում
21:15 18-11-2022
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2201 դիտում
20:33 01-09-2016
Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ
Այս բաժնից
1252 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1165 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1669 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան