211652_close_icon
views-count1799 դիտում article-date 15:35 28-03-2015

Քննիչը կաշառքի գումարը խաբեությամբ հափշտակել է. aravot.am

[b]Վարույթն իրականացնողը դրդել է կատարված հանցագործության համար ազատազրկման ձեւով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանողին: [/b] [url=http://www.aravot.am/2015/03/28/555068/]Aravot.am[/url]-ը գրում է, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում օրերս ավարտվեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախություն կատարելու եւ զինծառայողին կաշառք տալուն դրդելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանն աշխատանքի բերումով տեղեկացել է, որ նույն բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) նախատեսված հանցագործության կատարման համար մեղադրանք է առաջադրել իր ծանոթ, պայմանագրային զինծառայող, ենթասպա Նարեկ Ավանեսյանին: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո՝ Նարեկ Ավանեսյանը պաշտպան ունենալու հարցում իրեն աջակցելու համար դիմել է ՀԿԳ քննիչ Շահեն Հայրապետյանի օգնությանը: Վերջինս խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հաշտակություն կատարելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օգտվելով Ն. Ավանեսյանի կողմից իր հանդեպ ձեւավորված վստահությունից, նրան առաջարկելու, հորդորելու եղանակով դրդել է կատարած հանցագործության համար ազատազրկման ձեւով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի՝ 2 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանող ՀՀ զինվորական դատախազության թիվ 2 կայազորի դատախազության դատախազին, ինչին Նարեկ Ավանեսյանը համաձայնել է: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանը, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել դատախազին կամ այլ պաշտոնատար անձի, նա 2014թ. հոկտեմբերի 7-ին իր աշխատասենյակում Նարեկ Ավանեսյանից ստացել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար եւ խարդախությամբ հափշտակել այն, միաժամանակ՝ կաշառք տալու փորձի դրդչություն կատարելով Ն. Ավանեսյանի նկատմամբ: Նշենք, որ Շահեն Հայրապետյանին Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Նարեկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Մինչդատական վարույթում Շահեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2015/03/28/555068/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր