Նիգերիայում նախագահական ընտրություններ են
Նիգերիայում նախագահական ընտրություններ են սկսվել: Գործող նախագահ Գուդլակ Ջոնատանի միակ մրցակիցը ընդդիմադիր Մոհամադ Բուխարին է: Ըստ վերլուծաբանների՝ Նիգերիայի անկախությունից ի վեր սա ամենալարված նախագահական մրցավազքն է:
Նշենք, որ ընտրությունները 6 շաբաթով հետաձգվել էին, որպեսզի բանակը կարողանար իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման հսկողության տակ եղած տարածքները ետ վերցնել:
Նախագահի 2 հիմնական թեկնածուները ընտրությունների ընթացքում և արդյունքների հաշվարկի ժամանակ խոստացել են կանխել բոլոր հնարավոր բռնի գործողությունները: