19688 դիտում
11:27 29-05-2015
Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդու եւ եղբոր համար 300-ից ավելի մարդ գնացել է, որ արյուն հանձնի, իսկ բժիշկներն արցունքն աչքերին են բուժում հիվանդներին
Բժիշկները մեզ նման գիշերը չեն քնում եւ արցունքն աչքերին են բուժում որդուս, եղբորս , մյուս տուժողին եւ առհասարակ բոլոր ծանր հիվանդներին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
«Փառք ու պատիվ մեր բժիշկներին ու նման քաղաքացիներին: Հայի տեսակը ուրիշ է: Նախ, քաղաքացիները ինքնակամ իրենց արյունով կիսվելու ցանկություն հայտնեցին: Հազարավոր մարդիկ են գալիս՝ ծանոթ, անծանոթ, իսկ, երբ տեսնում ես, որ բժիշկները մեզ նման գիշերները չեն քնում եւ կիսում մեր անհանգստությունը եւ միաժամանակ արցունքն աչքերին բուժում հիվանդին, դա մի այլ զգացողություն է, մի այլ կերպ է ապրեցնում: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ հայի այդ տեսակներին»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը եւ ավելացրեց, որ այս պահին պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում եւ բանակցություններ են տարվում, որ անհրաժեշտության դեպքում տեղափոխեն Գերմանիա:
Հակոբ Հակոբյանը նաեւ ավելացրեց, որ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի տարբեր մարզերից ծանոթ, անծանոթ զանգում եւ հետաքրքրվում են տուժողների վիճակով, բայց նրանք Արմավիրի մարզից լինելով հանդերձ՝ Արմավիրի մարզպետարանից ոչ ոք ոչ այցելել է, ոչ էլ հետաքրքրվել տուժողներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, խոսել է հոր հետ ու հուսադրել, որ ինքն էլ, հորեղբայրն էլ ոտքի կկանգնեն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հակոբ Հակոբյանը: Ինչպես նաեւ բացառել, որ կատարվածը դիտավորություն էր:
Էլ ավելի վաղ հայտնել էինք, որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի որդու` Արմեն Հակոբի Հակոբյանի եւ եղբոր` Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը ծանր է, իսկ Արթուր Գասպարյանի վիճակը՝ միջին ծանրության: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Նա նշել էր, որ Հակոբ Հակոբյանի որդին 25% այրվածք է ստացել, որից 20%-ը՝ շնչուղիների, իսկ եղբայրն ավելի շատ այրվածքներ է ստացել: Երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ մի քանի օր կմնան հիվանդանոցում:
Մինչեւ այդ էլ դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]հայտնել էր[/url], որ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում մայիսի 26-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել էր Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխել են Երևան: Ավելի ուշ էլ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք են՝ Էջմիածին քաղաքի Պռոշյան 17 տան բնակիչներ՝ 30-ամյա Արմեն Հակոբի Հակոբյանը, 50-ամյա Արմեն Ռաֆիկի Հակոբյանը և Էջմիածին քաղաքի Տերյան 13 տան բնակիչ, 21-ամյա Արթուր Արթուրի Գասպարյանը: Վիրավորներից 30-ամյա Արմենը Հակոբ Հակոբյանի տղան է, իսկ 50-ամյա Արմենը՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին