ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում առաջին անգամ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն
Մարտի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում առաջին անգամ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:
Լսելով քաղաքացիներին՝ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը որոշ հարցերի լուծում է տվել հանդիպման ընթացքում, իսկ որոշ խնդիրների ուսումնասիրման նպատակով, ըստ ոլորտների, տրվել են համապատասխան հանձնարարականներ: