Սելին Դիոնը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին համերգը կտա
Վաղը` օգոստոսի 27-ին, աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը Լաս վեգասում համերգ կտա:
Այս մասին գրում է USA Today-ը: Սա առաջին համերգն է` վերջին մեկ տարվա ընթացքում:
Մեկ տարի առաջ երգչուհին ընդհատել էր համերգային գործունեությունը` խնամելու համար իր` քաղցկեղով հիվանդ ամուսնուն:
«Ես ցույց կտամ ամուսնուս, որ նրա կողքին եմ, իսկ նա կդիտի համերգը դահլիճի լավագույն տեղերից մեկից»,- կիսվել է Սելին Դիոնը: