211652_close_icon
views-count2195 դիտում article-date 11:19 21-01-2016

Սելին Դիոնը փետրվարին բեմ կվերադառնա. աղբյուր

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի՝ Լաս Վեգասում փետրվարի 23-ին ծրագրված համերգը այս պահի դրությամբ չի հետաձգվել: Այդ մասին People ամսագրին հայտնել է երգչուհու մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է Gazeta.ru-ն: «Դա կցանկանար Ռենեն և հաստատ ցանկանում է, որպեսզի Սելինը ելույթ ունենա: Նա լավ գիտեր նրան, քան որևէ մեկը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը և նրա պրոդյուսերը՝ Ռենե Անժելինին, հունվարին մահացավ քաղցկեղից: Վերջին 1 տարվա ընթացքում երգչուհին հրաժարվել է համերգներից և մշտապես գտնվել նրա կողքին: Նրանք ամուսնացել են 1994 թվականին և ունեն 3 որդի:

Նմանատիպ նյութեր