211652_close_icon
views-count810 դիտում article-date 20:41 27-03-2015

Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգսի նորակազմ ծխական խորհրդի անդամների հետ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները հանդիպեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Հանդիպումը Սրբազան Հոր գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց ծխական խորհրդի անդամներին: Վերջինները շնորհակալություն հայտնեցին եկեղեցու համայնքային կյանքում իրենց ներգրավելու համար և պատրաստակամություն հայտնեցին նվիրումը բերել եկեղեցու շենացման գործում: Շնորհավորելով նրանց՝ Սրբազան հայրը խոսեց ծխական խորհրդի առաքելության ու այն իրականցնելու հնարավոր ուղիների մասին: Խորհրդի անդամներին հորդորեց առավել ակտիվ ներգրավվել եկեղեցական և ազգային կյանքի մեջ: Հանդիպման ավարտին Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց ծխականներին՝ մաղթելով բեղմնավոր, ազգանվեր ու եկեղեցանպաստ գործունեություն, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր