211652_close_icon

Տ. Նավասարդ Սրբազանը հանդիպեց գյումրեցի ուխտավոր երիտասարդների հետ

views-count1344 դիտում article-date 22:35 28-01-2015
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Շիրակի թեմի ուխտավորներին, որոնք եկել էին Գյումրու Յոթ վերք եկեղեցու սպասավոր Արարատ սարկավագ Սարգսյանի հետ: Շիրակի թեմի երիտասարդներին, ովքեր ուխտի էին եկել ս. Սարգսի անունը կրող 7 եկեղեցի, որոնցից 3-ը ԱՀԹ-ում են գործում, հյուրընկալել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Տ. Նավասարդ սրբազան հայրը ողջունեց բոլորին, խոսեց Արարատյան Հայրապետական և Շիրակի թեմերի երիտասարդների միջև սերտ համագործակցության, եղբայրական ջերմ կապի ամրապնդման կարևորության մասին: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում ուխտավորները ԱՀԹ-ի երիտասարդների հետ և նրանց հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ միասնական աղոթք ասացին, ապա տեր հայրը պատմեց եկեղեցու պատմությունը: Գյումրեցի ուխտավորները եղան նաև ԱՀԹ Նոր Նորքի և Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիներում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր