Հայտնի է ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի ատենապետի անունը
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանում գումարվեց առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի առաջին լիագումար ժողովը:
Ժողովը նախագահում էր առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը:
Հանդիպման ընթացքում խոսվեց ս. Սարգիս եկեղեցում և նրա հարակից տարածքում իրականացված և առաջիկայում իրականացվող աշխատանքների մասին: Առաջարկվեց եկեղեցու համայնքի հետ ծրագրեր իրականացնել և ներգրավել նաև թեմի երիտասարդներին:
Նորակազմ ծխական խորհրդի ատենապետ ընտրվեց Արման Վարդանյանը:
Առաջիկայում ծխական խորհուրդը կհանդիպի Տ. Նավասարդ սրբազանի հետ՝ ստանալու նրա հայրական օրհնությունը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: