Կոտայքի մարզում ուշ տուն վերադառնալու համար 34-ամյա Արթուրը ծեծել է նախկին կնոջը
34-ամյա Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուշ ժամի տուն վերադառնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով 2 անգամ հարվածել է իր նախկին կնոջ` Նարինե Գրիգորյանի դեմքին և գլխին: Այդ օրը նախկին կինը տուն էր վերադարձել 23:30-ին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: