Թուրքմենստանի պետական թանգարանի ցուցահանդեսը` ժողովրդական ստեղծագործության թանգարանում
Ս. թ. մարտի 24-31-ը Հայաստանում ընթացող Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակներում` ս. թ. մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի՝ պետական թանգարանի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներառված են թուրքմեն անվանի նկարիչների ստեղծագործություններ և Թուրքմենստանի ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցանմուշներ՝ ազգային տարազ, գորգ, արծաթյա զարդեր: Ցուցադրության մեջ առանձին մաս են կազմում նաև Թուրքմենստանի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների դիպլոմային աշխատանքները: