1863 դիտում
14:31 26-03-2015
Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պետք է անցնեն բարձր մակարդակով, չսահմանափակվեն միայն մայրաքաղաքով ու շրջկենտրոններով եւ լայնորեն լուսաբանվեն: Բակո Սահակյանը մի շարք հանձարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքների շուրջ զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պետք է անել հնարավորը անհրաժեշտ աշխատանքների նորմալ ընթացքն ապահովելու նպատակով` համապատասխան հանձարարականներ տալով այս ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
10:37 26-08-2014
Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
1226 դիտում
16:01 24-12-2014
Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
1651 դիտում
14:05 28-08-2015
Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Այս բաժնից
2356 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1216 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
1183 դիտում
23:11 28-12-2024
Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների